«Որպես ՀՀ քաղաքացի, ՔՐԻՍՏՈՆՅԱ... կոչ եմ անում բոյկոտել և թույլ չտալ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը  նոր գրառում է կատարել. 

Տարածել

Չգիտեմ, չեմ էլ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել այս «երգիՉիստին» որպես ՀՀ քաղաքացի, որպես ՔՐԻՍՏՈՆՅԱ, որպես ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ, որպես ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀՅԱՆ, ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ, ՄՈՆԹԵՅԻ գաղափարակից, ջատագով, որպես ՀԱՅԱՄԵՏ մտածող մարդ, բոյկոտել և թույլ չտալ մենահամերգ տա Հայաստանում՝ Քրիստոնյա երկրում և վերջ: Ինձ սատարող, աջակցող և 12 տարի ֆեյսբուքում գտնվելով՝ կոչ եմ անում մերժել համերգը և բոյկոտել…

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հիշեցնենք, որ 

Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել է․

Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.