«Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ…» . Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը QR կոդի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձել է հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումներին.

«Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի․

 

ա․ Քովիդի տարածման վրա սա զրոյական ազդեցություն ա ունենալու

բ․ Հանրային մթնոլորտի վրա միայն բացասական։ Կամայական տեսակի հանրային սեգրեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երեւույթ է, մեղմ ասած։ (մենակ ինձ եւրոպական երկների օրինակները մի բերեք, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են)

գ․ Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։ Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր։» ,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:

 

Հիշեցնենք , որ այսօրվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.