Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցների փաթեթ է մշակում Ռուսաստանի դեմ ՝ նպատակը թուլացնել ռուսական տնտեսությունը

Slim.am- ը գրում է.  Մեծ Բրիտանիան նոր պшտժшմիջnցներ է մշակում Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի uրմшն դեպքում: Չի բացառվում Լոնդոնի կողմից աջակցության «միջուկային» տարբերակը, որով ՌԴ-ն կհեռացվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից եւ կլինեն միջոցառումներ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Թելեգրաֆ» բրիտանական թերթին:

 

«Թելեգրաֆ»-ի տվյալներով՝ պաշտոնյաները արդեն սկսել են աշխատանքները նոր պшտժшմիջnցների վրա , որոնց նպատակն է թուլացնել ռուսական տնտեսությունը , եթե Կրեմլն առաջ գնա Ուկրաինայի հարցում։

Հրատարակության համաձայն՝ «Մեծ Բրիտանիան դիտարկում է աջակցության «միջուկային» տարբերակը, որով ՌԴ-ն կհեռացվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից։ Բացի այդ, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համարում է, որ պատժամիջոցները չեն կարող չներառել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ միջոցառումներ, գրում է թերթը:

 

Նշվում է, որ Ջոնսոնը նաեւ մտադիր է բանակցություններ անցկացնել G7 երկրների առաջնորդների հետ (բացի Բրիտանիայից ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի հետ), որպեսզի ավարտի «պшտժшմիջnցшյին կոալիցիայի» ստեղծումը «նպատակաուղղված միջոցառումներ ընդունելու համար ընդդեմ օլիգարխների, որոնք սատարում են Ռուսաստանի նախագահին»: Հրապարակման մեջ կոնկրետ անուններ չեն նշվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.