Լավրովը չի հանդարտվում․ ՌԴ ԱԳ նախարարը վերահաստատեց հակահայ ծրագիրը

Lragir.am-ը գրում է.  ՌԴ ԱԳ նախարարն այնքան չի խոսում այլ խնդիրների մասին, որքան՝ Հայաստանի դեմ իրագործվող ծրագրի։ Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով։ Եվ դա բնական է՝ մի կողմից՝ այդ ծրագրի հեղինակն ու իրագործողը Մոսկվան է, մյուս կողմից՝ բոլոր ուղղություններով ռուսական արտաքին քաղաքականության խայտառակ տապալումների ֆոնին Մոսկվան ցանկանում է գոնե մի «հաջողություն» արձանագրել, եւ միակ «թեկնածուն» Հայաստանն է, որը Մոսկվայի ուղիղ ջանքերով (տեղեկությունների փոխանցում թուրքերին, ՀՕՊ անջատումներ, կիսատ-պռատ մատակարարված սպառազինություն, թիկունքի ու բանակի քայքայում եւ այլն) պարտվել է պատերազմը, եւ որի մեդիան ու իշխող խմբակը, այսպես կոչված քաղաքական դաշտի գերակշիռ մասը գտնվում է իր ազդեցության տակ, գումարած մի քանի էշելոնով ագենտուրան։

Ինչպես Սերժ Սարգսյանի տատը կասեր՝ «ով էլ էդքանն ունենար, կհաղթեր»։ Հայաստանի հաղթանակի պարագային Ռուսաստանը դուրս էր մղվելու Կովկասից։ Հայաստանի պարագային գոյաբանական խնդիր ունի նաեւ Թուրքիան, որը կազմավորվել է հայկական հողի ու արյան վրա։ Միայն այս հանգամանքը բավական է Հայաստանի դեմ Կրեմլի «ջանքերի» մասշտաբն ու հետեւողականությունը, ռուս-թուրքական սիներգիայի խորությունը (Լավրով) պատկերացնելու համար։

Լավրովի այսօրվա հայտարարություններին անդրադառնալու կարիք չկա՝ Ղազախստանից հեռանալուց հետո թե Պուտինը, թե Լավրովն ու նրանց ենթականերն ամենօրյա ռեժիմով Հայաստանին հերթական սպառնալիքներն են մատուցում՝ Բաքուն կհարձակվի, եթե սահմանազատում չանեք ու միջանցքները չբացեք, ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կատարելու իրենց դաշնակցային պարտավորությունները, միջազգային միջնորդները պետք է զբաղվեն միայն հումանիտար, կամ Մոսկվայի ներկայացրած հարցերով։

Հայաստանում «հաջողությունը» դառնալու է Ռուսաստանի ամենամեծ պարտությունը, եթե ոչ ճակատագրական։ Դրանում կասկածներ չպետք է լինեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.