«Այս տիկի՛նը, գիտի՞ որ ՀՀ Սսահմանադրությամբ՝ ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, թե՞ Ո՛Չ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է այսօրվանից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հանրային վայրեր այցելելու դեպքում պետք է քաղաքացիները ունենան ՊՇՌ-ի այսինքն թեստի փաստաթուղթ կամ պատվաստման թուղթը հակառակ դեպքում հանրային վայրեր չեն թույլ տա մուտք գործել:  ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանի անրադարձը այդ որոշմանը:

 

ԱՆ իրավաբան Անահիտ Ավանեսյանի «նոր սահմանափակումները» անօրինական օրենքը այսօրվանից ուժի մեջ մտավ. Այս տիկի՛նը գիտի՞ որ ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, թե՞ Ո՛Չ….

Հ.Գ. Ինչո՞ւ եմ անօրինական համարում, պատասխանեմ՝ 80-ականներից սկսած ոչ մի վարակի դեմ չեմ տեսել պարտադրել, կամ ստիպել, կամ հարվածեն մարդու գրպանին որ բոլոր մարդկանց ստիպողաբար պատվաստեն, ինչո՞ւ եմ ասում ստիպողաբա՞ր, մարդ եթե չի ուզում պատվաստվի ասում է գնա թեստ հանձնի, եթե մարդը օրինակ ստանում է 68.000 ՀՀ դրամ, և գումարի կեսը տա թեստին, ապա ի՞նչպես գոյատևի, ստացվեց ուզի չուզի գնաց պատվաստվեց, իսկ եթե դուք ԵԽԽՎ-ում կողմ եք քվյարկել, ու այդ օրենքին հակասում եք, դա անօրինական է, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածով ու կետերով.

Այսպիսով՝ Մարդու իրավունքների խաղտում է, ուրիշ ոչինչ, տուժելու է միայն տնտեսությունը, բիզնեսները...

Հ.Գ. մարդիկ չեն այցելի այդ վայրերը և պետական բյուջեն մեծ կորուստներ ա ունենալու, այս պահին Իտալիայում արելեն և բիզնեսը հայտնվել ա ծանր վիճակում,այսքան տգետ մարդ կլինի՞... Եվրոպայից ուրիշ բաներ սովորեք, Եվրոպական տնտեսության հետ ոտք եք մեկնո՞ւմ...

ՀՀ. Սահմանադրության հոդված. 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Եվ իհարկե ամենակարևորագույն հոդվածը 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այս ամենը հակաօրինական է, ամբողջ աշխարհում ոչ միայն Հայաստանում ու այն երկրները որոնք ստորագրել են (ԵԽԽՎ)-ի 2021 թվականի հունվարի 17-ին ընդունված 2361 բանաձևը ինչպես նաև Հայաստանը՝ այս պարտադրանքը ապօրինի է և հակասում է (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ին ընդունված 2361 բանաձևի, 7.3.1 և 7.3.2 կետերին, ի դեպ այդ բանաձևը ստորագրել է նաև ՀՀ-ն, հանձինս ՔՊ ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի: Այսպես՝ Ըստ (ԵԽԽՎ) 2361 բանաձևի Պետությունը պարտավոր է՝

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոքի չեն կարող պարտադրել պատվաստվել ` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք չենթարկվի խտրական վերաբերմունքի ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով: (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին կարող էք ծանոթանալ https://pace.coe.int/en/files/29004/html հղումով, էջ 37-57:

#Դեմ_եմ_ՄԱՐԴԸ_ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ_ԱՐԺԵՔ_Է

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական,Բարեգործական,Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.