Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա դեմ քրգործ կար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:

Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:

 

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.