Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն անդրադարձել է վերջերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ նրան մեղադրում էին «Adjarabet»-ով խաբեություն իրականացնելու մեջ: Այնտեղ երևում էր, թե ինչպես է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն, որը վարում էր նշված խաղարկությունը, նախքան պտտվող թմբուկից խաղարկության որևէ մասնակցի տվյալ հանելը ձախ ձեռքը մոտեցնում զգեստին և ուղղում այն:
«Բոլորդ ինձ հարցնում էիք, ինչու՞ որևէ հերքում կամ բացատրություն չեմ տալիս «Աջարաբեթ» ի խաղարկության տարածված վիդեոյի հետ կապված: Հիմա տալիս եմ` արդեն փաստերով: Երբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ,ես առաջինն էի, որ ուրախացա այդ առթիվ, որովհետև դա լավագույն տարբերակն էր ապացուցելու անմեղությունս: