Իր տարօրինակ հակումների արանքում ՌԴ ԱԳՆ խոսնակը չի մոռանում հակահայ երգը

Lragir.am-ը գրում է.  ՌԴ ԱԳՆ անկրկնելի խոսնակ Մարիա Զախարովան, ըստ ռուսական ինսայդերական աղբյուրների, բավական տարօրինակ սովորություններ ու հակումներ ունի, որոնց պատճառով հաճախակի սկանդալային իրավիճակների մեջ է ընկնում, այդ թվում դիվանագիտական ոլորտում։ Զախարովան միակը չէ, Պուտինյան իսթեբլիշմենտի բարձր ներկայացուցիչների վարքի ու հակումների մասին պարզապես առասպելներ են շրջում։ Ինքը Պուտինը նույնպես զերծ չէ դրանցից, մասնավորապես՝ շամանիստական սեւ ծեսերի հակումներից։ Երկար տարիներ չթարմացող, անսահման հարստություն կուտակած եւ իրենց ամենազոր զգացող ռեժիմներին հատուկ է դա՝ նոր եւ սուր զգացողություններ։

Բայց թե Պուտինը, թե Լավրովը, թե նրանց խոսնակներն այդ տարօրինակ հակումների արանքում չեն մոռանում ամենակարեւորը՝ Հայաստանի դեմ կիրառվող ծրագիրը։ Պուտինյան ռեժիմը պատրաստ է Ռուսաստանն էլ հանձնել (մոտ ապագայում դա էլ իրականություն կդառնա), բայց Հայաստանի դեմ ծրագրերն անփոփոխ են։

Իր վերջին ասուլիսում Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Եվ արագորեն ավելացրել, որ պայմանով՝ մյուս համանախագահները պետք է հաշվի առնեն պատերազմից հետո ստեղծված իրողությունները եւ նախեւառաջ զբաղվեն հումանիտար հարցերով։ Զախարովան այսպես է պատասխանել հայ լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ալիեւի հայտարարության մասին, ըստ որի՝ Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:

Զախարովան կրկնել է հակահայ երգը՝ ՄԽ-ում քաղաքական կարգավորումը եւ մասնավորապես Արցախի կարգավիճակի քննարկումը բացառվում է, իսկ «պատերազմից հետո ստեղծված իրողությունները հաշվի առնելը» նշանակում է, որ Արցախի հարցը փակված է։

Հայաստանի դեմ Արցախում պատերազմն ու «հետպատերազմյա կարգավորումը» նախաձեռնել եւ իրականացնում է Մոսկվան, եւ այլ դիրքորոշում չի կարող լինել։ Այս հարցում թե Զխարովան, թե մյուսները սթափ են ու հետեւողական։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.