Մոսկվայում բերման են ենթարկել մի եկվորի, որը մայրաքաղաքի հարավ-արևմուտքում երկու անգամ փորձել է բռնաբարել կանանց։
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն Հունվարի սկզբին 21-ամյա Ջամշեդ Սալոխովը մետրոյի կայարանից հետևել է 43-ամյա կնոջը և փորձել բռնաբարել նրան հենց փողոցում։ Կնոջը հաջողվել է պայքարել երիտասարդի դեմ: Նա դիմել է ոստիկանություն, կասկածյալին բերման են ենթարկել հենց փողոցից։
Պարզվել է, որ տղամարդը ներգրավված է եղել ևս մեկ սեռական ոտնձգության մեջ։ Ավելի վաղ նա Մոսկվայում հարձակվել էր 22-ամյա կնոջ վրա՝ նրան հետևելով մետրոյի կայարանից։
Նշվում է, որ աղջկան հաջողվել էր փախչել։ Այս պահին իրավապահ մարմինները ստուգում են Սալոխովի մասնակցությունը` մայրաքաղաքի հարավ-արևմուտքում կանանց վրա կատարված այլ հարձակումներում։