Ռուսաստանն ու Բելառուսը կմշակեն երկու երկրների ողջ ռազմական ներուժն օգտագործելու տարբերակը

Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները դիտարկում են իրավիճակը, երբ Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու բարեկամ երկրների ռազմական ողջ ներուժը, ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռեգիոնալ խմբավորման ուժերն ու միջոցները բավարար չեն լինի Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար, և մենք պետք է պատրաստ լինենք այն ամրապնդելու համար: Բելառուսական կողմի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել, որ անհրաժեշտ կլինի ներգրավել պետության ռազմական կազմակերպության ողջ ներուժը ընդհանուր պաշտպանության համար»,- ասել է Ֆոմինը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.