ԱԺ փոխնախագահը հայ-թուրք հարաբերությունների մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։ ԱԺ այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Ինչպես գիտեք, անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել և սահմանները փակել է Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի կառավարությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ընթացքում ձեռք բերված բանակցություններին, արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը բնութագրում է ընդհանուր առմամբ բանակցությունների ընթացքը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am