Մաթեմատիկական մտքի գիգանտ Վահան Քերոբյանի օլիմպիական «նվաճումները». նախարարը զբաղեցրել է 163-րդ տեղը

168.am-ը գրում է. Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «շռնդալից» հարված էր հասցրել իրեն քննադատողներին, թեպետ ինքը համարել էր, որ իրեն ծաղրում են: Ու միգուցե չէր սխալվել: Ամեն դեպքում Վահան Քերոբյանն այնպիսի ծիծաղելի մտքերի հեղինակ է դառնում ժամանակ առ ժամանակ, որ դրանք բավականին երկար ընթացք դառնում են ամենատարատեսակ մեմերի, անեկդոտների թեմա:

 

«Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակաները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար»:

Հ.Գ. Իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.