Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են 1lurer.am-ի հետ զրույցում:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հավաստիացրել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.