Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ եթե համայնքը պատրաստակամություն է հայտնում 20 տոկոսով ֆինանսավորել մանկապարտեզի կառուցումը կամ հիմնանորոգումը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի։
«Այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքներն ինքը պետք է հոգա։ Խոսքը պահպանման ծախսերի, աշխատավարձի ֆոնդի մասին է։ Ըստ այդմ, այն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման կամ կառուցման համար, կառավարությունը 70-80 տոկոս ֆինանսավորում կիրականացնի»,-նշեց վարչապետը։
Վերջինս ընդգծեց, որ սա անում են 5 տարում 500 մանկապարտեզ կառուցելու կառավարության նախագծի համար, և այս Նիկոլ Փաշինյանի խոսքով այս բանաձևն իրատեսական է դարձնում, որ իրենց սահմանած նշաձողին կհասնեն։
Մանրամասները՝ տեսանյութում․