ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 8 երկրներ զրկվել են ձայնի իրավունքից

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ութ երկրներ՝ Իրանը, Վանուատուն, Վենեսուելան, Անտիգուան և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Սուդանը պարտքերի պատճառով զրկվել են ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ասվում է, որ կազմակերպության անդամը զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի չափը գերազանցում է կազմակերպության բյուջե վճարվող գումարի երկամյա ծավալը։ Ամենամեծ պարտքը Վենեսուելայինն է. Կարակասը պետք է վճարի գրեթե 40 միլիոն դոլար: Իրանի պարտքը կազմում է 18 մլն դոլար։

Կազմակերպությանը պարտք են նաև Կոմորյան կղզիները, Սոմալին, Սան Տոմե և Պրինսիպին։ Սակայն նրանց թույլ են տվել քվեարկել մինչ ընթացիկ նստաշրջանի ավարտը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.