Գնում եմ, որ գամ․ այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը. (ՖՈՏՈ)

Այսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։
Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։

2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։

 

Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսaնկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:

Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։

Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.