Ավագանու արտահերթ նիստին հանրապետականների պահվածքը, հայհոյանքները խոսում են իրենց հոգեվիճակի մասին՝ վախերի մեջ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը ՝ անդրադառնալով ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրենց հասցեին հնչած քննադատություններին, դատի տալու սպառնալիքին ու «Երկիր ծիրանի»-ի
անդամներից մեկին ուղղված Լևոն Իգիթյանի հայհոյանքին՝ «քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ասել է, որ «ռեխները» բացելուց առաջ իրենց հաշիվ տան՝ կզրկվեն մի կտոր դրախտի բաժնից:
«Եթե չվախենային, ապա կարիք չէր լինի ո՛չ հայհոյելու, ոչ էլ նման հայտարարություններով հանդես գալու, նրանք հասկանում են, որ իրենք իրենց մասից են զրկվելու: Այս պահի դրությամբ իրենք գտնվում են այնպիսի պայմաններում, որը իրենց համար դրախտ է, և քանի որ այդ դրախտը այլևս իրենց համար կարող է չգործել, հենց դրանից են վախենում:
Մեր առջև ոչ թե խնդիր է դրված դժոխքի վերածել, այլև մեր առջև խնդիր է դրված փոխել համակարգը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ: Մենք մերժում ենք բոլոր այն գործիքները, որոնցով գործել են այս նախկին համակարգի ներքո: Մեզ համար դա նախկին համակարգ է, որը իրեն սպառել է»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում Լևոն Իգիթյանի հայհոյանքին, ապա Զարուհի Փոստանջյանը ընդգծեց, որ այն իր մեջ հանցակազմ է պարունակում: «Հանցակազմը բնութագրվում է որպես խուլիգանություն, սրան պետք է արձագանքի իրավապահ մարմինը»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am