«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան

Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող իրավիճակի, տեղի ունեցողի պատճառների, ինչպես նաև ՀԱՊԿ ուժերի արձագանքի մասին։

Դիվանագետի խոսքով՝ դшվшդիրներն ի վերջո չեն կարողացան իրագործել ծրագիրը և «տшպшլել» Ղազախստանը, քանի որ առանցքային դեր են խաղացել Ղազախստանի նախագահ Տոկաևի վճռшկան գործողությունները: Ըստ Բորոդավկինի՝ նախագահն առանց հապաղելու ստանձնել է երկրում կատարվողի ամբողջ պատասխանատվությունը։

«Արդյունավետ, թեև որոշակի ուշացումով, ուժայինները դшվшդիրներին և шհшբ-եկիչներին սկսեցին հետ մղել ։ Վերջապես ՀԱՊԿ-ն օգնությունը հասավ ժամանակին։ Խաղաղապահ ուժերի զnրшկшզմի տեղակայման համատեքստում ուզում եմ հատկապես նշել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և մեր կազմակերպությունը դրսևորել են բացառիկ համախմբվածություն։ Չի կարող հպարտություն չառաջացնել այն օպերшտիվությունը և արդյունավետությունը, որով ՀԱՊԿ-ը ձեռնամուխ է եղել Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից առաջադրված գործնական խնդիրների լուծմանը։ Նախագահ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ին ուղղված ուղերձի և Նուր Սուլթանում և Ալմաթիում խաղաղապահների առաջին ինքնաթիռների վայրէջքի ընթացքում մի քանի ժամ է անցել։

 

Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մեր թշ-նшմիները չպետք է փորձեն ճակատագիրը։ Ռուսաստանը հիմա իննսունականների Ռուսաստանը չէ։ Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»,-ասել է դիվանագետը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.