«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ՝ նախագահի կոշտ պատասխանը՝ ուղղված նոր սահմանափակումների հետ կապված Անահիտ Ավանեսյանին

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Անահիտ Ավանեսյան դուք լինելով իրավաբան, ձեր նոր ընդունվող սահմանափակումով, խոսքը վերաբերվում է՝ Պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ հանրային վայրեր այցելելու համար, խաղտում եք ՀՀ Սահմանադրության հոդված 1. հոդված 2. և հոդված 3.1-ի և 3.2.-ի , 3.3-ի համաձայն,

Ուստի պահանջում եմ, հորդորում եմ, նոր, որ պետք է ընդունեք այդ սահմանափակումներից ետ կանգնեք, հակառակ դեպքում խոստանում եմ, սոց մեդիա դաշտի և ռեալ՝ իմ բոլոր հնարավորությունները գործի կդնեմ և կպահանջեմ անհապաղ ձեր հրաժարականը: Սա վերջին գրառումս է ձեզ ուղղված, որպես Հայ մարդ, որպես հեղափոխական, որպես 30 տարի անկուսակցական մարդ, և նախկին իրավաբան-լրագրող, և իհարկե որպես՝ ԱՐՐԱՏԱ-ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ:

ՀՀ. Սահմանադրության հոդված. 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Եվ իհարկե ամենակարևորագույն հոդվածը 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հարգանքով՝ ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.