Նյու Յորքում Ղազախստանի և Հայաստանի դրոշներով ակցիա է տեղի ունեցել ՀԱՊԿ զորքի դուրսբերման պահանջով

Նյու Յորքի կենտրոնական Թայմս սքուեր հրապարակում ղազախական սփյուռքի ավելի քան 20 ներկայացուցիչներ ակցիա են անցկացրել կապված Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ակցիայի մասնակիցները պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից:

Նրանք ակցիային մասնակցել են Ղազախստանի, Հայաստանի և ԱՄՆ դրոշներով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.