Այսօր Արցախում տեղի է ունենում երգիչ Վլադիմիր Արզումանյանի եւ նրա ընտրյալի` Աննայի հարսանիքը: Այս մասին տեղեկանում ենք երգչի ինստագրամյան էջի Story բաժնի հրապարակումներից:
Վլադիմիրն ու Աննան նշանադրվել էին 2020 թ-ին` Շուշիում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով սիրելիին, երգիչը նշել էր. «Առաջին անգամ Աննային տեսել եմ Ստեփանակերտի հրապարակում. միանգամից սիրահարվեցի… Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»: