Սպիտակ տան ներկայացուցիչը կոշտ է արձագանքել ռուսական պնդումներին

Lragir.am-ը գրում է. Կան ռուսական պնդումներ, թե իբր ԱՄՆ-ն է կանգնած Ղազախստանի իրադարձությունների հետեւում, ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։ Դա բացարձակ սուտ է եւ ռուսական ապատեղեկատվության ստանդարտ միջոց է, ասել է նա։

Պսակին Ղազախստանի իշխանություններին եւ ցուցարարներին զսպվածության եւ խաղաղ միջոցների կիրառման կոչ է արել։

Ղազախստանի իրադարձություններին ԱՄՆ մատը խառը լինելու «ռուսական ստանդարտ ապատեղեկատվությունը» կարող է կապված լինել Ղազախստանի հյուսիսը բռնակցելու Մոսկվայի մտադրությունների հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.