Երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ հիմա Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ըստ լրատվականի՝ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել ու ծեծել են մի քանի ուժայինների։