Հանրային վայրեր ու մշակութային օջախներ մուտքը՝ ՊՇՌ թեստով կամ պատվաստման թղթով

Առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ հանրային վայրեր ու մշակութային օջախներ այցելելու համար պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ կովիդի դեմ պատվաստված լինել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք շրջանառել ենք, արդեն ամփոփել ենք, և առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային օջախներ, թատրոններ այցելելիս պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք՝ վերջին 72 ժամվա ընթացքում, կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ rapid թեստի արդյունք։ Առաջիկա 15 օրվա ընթացքում այդ հրամանն ուժի մեջ կմտնի։ Հրապարակելուց հետո մենք 15 օր ժամկետ կտանք, որպեսզի հանրությանը իրազեկենք և տնտեսավարողներին ժամանակ տանք հարմարվելու»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ պրոցեսն ամբողջությամբ թվայնացված է լինելու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.