SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 9-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» ավագ որդին է։ Նրա նկատմամբ
հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ և բռնություն կիրառել, ինչպես նաև հայհոյել մատուցողին։ Իսկ ավելի վաղ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք էր տեղի ոնեցել։ Նշված 2 դեպքերեվ հարուցվել էր քրեական գործ։
Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն նա չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Այսպիսով, որոշում էր կայացվել Սերժ Վարդանյանին ՀՀ Քր. օր-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչի համար էլ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հետախուզման մեջ գտնվող ու հայտնաբերված Սերժ Վարդանյանն է՝ «Սերժուլիկը»
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com