Ինչպես է վարչապետը Ամանորի երեկոյին պարում զինվորների հետ

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է նաև տոնական ընթրիքի, որից հետո վարչապետը պարել է զինվորների հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.