«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը գրառում է կատարել և տեսանյութեր է հրապարակել.
Երեխաների ուրախությունը, իմ ուրախությունն է, ցանկանում եմ հայ բոլոր մանուկները լինեն անսահման առողջ, նրանք են մեր գալիք ապագան… Շնորհավորում եմ մեր բոլոր երեխաների գալիք Սուրբ Ծնունդն և Ամանորն և ցանկանում, որ գալիք մեր սերունդը միմյանց հանդեպ լինի հարգանքով և սիրով, և ապրեն Հզոր Հայաստանում։
«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանս և մեր կազմակերպության անդամներով, կամավորներով և Anahit Harutyunyan Srtacav Mayrer նախագահ Անահիտ Հարությունյանն այցելեցինք Վարդենիսի սահմանամերձ գյուղ Շատվանի միջնակարգ դպրոցի պատերազմում անմահացած հերոսների՝ երեխաներին մի փոքր ժպիտ և երջանկություն և Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ նվերներ նվիրելու։
Հ.Գ. բոլոր ՀԱՅ երեխաները իմ երեխաներն և բոլորի ցավը և վիշտը, տխրությունն, իմ հոգում, ոգում, իմ սրտում է, անուն առ անուն իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անելու եմ, որ գալիք սերունդներն ապրեն հզոր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և լինենք բոլոր հայ ազգով #ՄԵԿԲՌՈՒՆՑՔ, և ստեղծենք #ՀզորԲանակ, #ՀզորՊետություն ... մենք միասնական անկոտրում ենք, թե թշնամին , թե 《հարևանը》 մեզ հաղթել չի կարողանա եթե աշխարհի համայն հայությամբ լինենք միասնական։
Հարգում և սիրում եմ բոլորիդ, անուն առ անուն խոնարհվում եմ Եռաբլուրում և բոլոր պանթեոններում անմահացած հերոսների և վիրավոր մեր Տղերքի և իրենց ծնած ու սնած մայրերի, հայրերի առաջ։
«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը և «Սրտացավ Մայրեր» Բարեգործական ՀԿ կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը Սուրբ Ծննդյան և Ամանորյա կապակցությամբ շնորհավորական ուղղերձ հղեցին երեխաներին և մի փոքր ժպիտ ու նվերներ նվիրեցին:
Մանրամասները՝ Տեսանյութերում