Ամանորի տոնական օրերը կրճատելու որոշումը կարևոր կամային քայլ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկուշաբթի օրվանից մենք բոլորս աշխատանքի ենք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով նիստին ներկա պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ Ամանորի տոնական օրերը կրճատելու որոշումը կարևոր կամային քայլ է, որն իրականացրեց այս կառավարությունը և որն ունի նաև շատ կարևոր քաղաքական ուղերձ։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս թեման 10 տարի Հայաստանում կա։ Կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է։ Կարծում եմ՝ առողջապահության նախարարությունը կփաստի, որովհետև մենք երբեք չենք վերլուծում, թե Ամանորի հայտնի հանգամանքների բերումով ինչ ծանրաբեռնվածության է ենթարկվում առողջապահական համակարգը և ինչպիսի փորձությունների է ենթարկվում մեր հանրային առողջությունը։ Հույս ունեմ, որ մենք ի վերջո արդարացած կհամարենք այս որոշումը։ Իմիջիայլոց շատ է քննարկվում, թե տուրիզմի ոլորտին ինչքանով է սա օգուտ կամ վնաս։ Ես կարծում եմ՝ տուրիզմի ոլորտին սա օգուտ է, որովհետև հիմա տուրիզմի ոլորտի աշխատողներն ավելի շատ կենտրոնանում են հունվար ամսին օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավելու համար։ Այնպես որ, կարծում եմ՝ որոշումը պետք է արդարացվի»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.