ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Բաքվին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց: «Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան», նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.