«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ճամբարակի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ գետնաբուք է։
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: