Մոսկվայի ղարաբաղյան հերթական գաղտագողի ձեռնարկը․ ՌԴ պետական գործակալությունը անանուն աղբյուր է նշել

Lragir.am-ը գրում է.  ՌԴ պետական ՏԱՍՍ գործակալությունն անանուն աղբյուրին հղումով հայտնում է, որ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ Մոսկվայում հանդիպել են «Ադրբեջանի եւ Հայաստանի հանրության ներկայացուցիչները եւ քննարկել երկու երկրների ժողովուրդների միջեւ լարվածության մեղմման միջոցները»։

Մոսկվան այսպիսով «հետպատերազմյա կարգավորման» հերթական ակտն է ձեռնարկել, ինչպես մնացած հարցերում՝ հետնամուտքից։ Խիստ հատկանշական է, որ նման «հումանիտար անմեղ» միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը ՌԴ պետական գործակալությունը հայտնում է անանուն հղումով, չհրապարակելով օրինակ «Հայաստանի հանրության ներկայացուցիչների» ցանկը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.