Եթե տեսնենք, որ 3+2-ը չի համապատասխանում մեր շահերին, մենք չենք մասնակցի. Նիկոլ Փաշինյան

«Եթե տեսնենք, որ այդ ձևաչափը Հայաստանի շահերին չի համապատասխանում, և պրոցեսները գնում են այնպես, որ մեր շահերին հակադրվում են, մենք չենք մասնակցի այդ պրոցեսին»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «3+2» ձևաչափին Հայաստանի մասնակցությանը։ Նա նշեց, որ նախնական տպավորությունները դրական են։

«Բնականաբար, եթե հավաքվել են այդ սեղանի շուրջ, ոչ մեկ չի ուզենա, որ այդ խոսակցությունը ձախողվի։ Անտրամաբանական կլինի, եթե մենք հավաքվենք և տանենք այն ուղղությամբ, որ խոսակցությունը ձախողվի։ Այդ ընդհանուր ըմբռնումը կա, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին հանկարծ փորձ չի արվի։ Պարզ է, որ այնպես չէ, որ այդ ֆորմատում առաստաղից մանանա է թափվելու, բայց մյուս կողմից դա խոսակցություն է, որը հետաքրքիր է մեզ, որտեղ մենք պետք է ներկա լինենք՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- նշեց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.