Էդ Շիրանի երգը լսումների թվով ռեկորդ է սահմանել

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանի Shape Of You վերնագրով երգը համաշխարհային ռեկորդ է գրանցել իր լսումների թվով։ Այն աշխարհում դարձել է միակ երգը, որը Spotify-ում լսվել է 3 միլիարդ անգամ։

Այս մասին Շիրանը իր ինսագրամյան էջում գրառում է կատարել՝ երախտագիտություն հայտնելով իր երկրպագուներին։ Տրեկից ստացված հասույթը փոխանցվել է Շիրանի եւ Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարով զբաղվող հիմնադրամին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.