«Իմ սիրուն տատա, հայ կնոջ, առաջին տիկնոջ, մոր, տատիկի իսկական էտալոն․․․» Ահա թե ինչպիսի հուզիչ գրառում է արել Ռիմա Դեմիրճյանի թոռնուհին

Իմ սիրուն տատա, հայ կնոջ, առաջին տիկնոջ, մոր, տատիկի իսկական էտալոն՝ կատարյալ ամեն ինչում:

Տատ, դու միշտ մեզ հետ կմնաս ու քո իմաստությամբ, խստությամբ, պահանջկոտությամբ ու անծայրածիր սիրով կջերմացնես մեր սրտերը։

Շնորհակալ եմ քեզ, որ էս տարիների ընթացքում արել ես հնարավորն ու անհնարը պապիկի անունը հավերժացնելու համար, որ միշտ եղել ես մեր կողքին ու թողել քեզնից առնենք իր կարոտը:

Քո գնալով ասես մի ամբողջ ժամանակահատված է ամփոփվում, իսկ մենք էլ ավելի ենք հեռվանում մեր մանկությունից։

Ես գիտեմ, որ դու հիմա ավելի լավ վայրում ես, և տարիներ շարունակ ցավից ու կարոտից տանջված հոգիդ վերջապես հանգստություն կգտնի պապիկիս կողքին:

Իմ գեղեցկուհի, ննջիր խաղաղությամբ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.