Հանրապետության հրապարակում վառվում են գլխավոր տոնածառի լույսերը։ Նշենք, որ այս տարի տոնակատարություն նախատեսված չէ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան ժամը 19:00 հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը ։
Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չեն գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: