ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է դիվանագիտությունը համարել Ուկրաինայի հարցով «միակ պատասխանատու» ուղին, սակայն Ռուսաստանի դեմ զսպող միջոցներ և պատժամիջոցներ են նախապատրաստում։ Անցյալ շաբաթ Դոնֆրիդը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։

Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներով պայմանագիրն ու համաձայնագիրը։ Ռյաբկովի խոսքով, ԱՄՆ-ը փորձում է իրավիճակը վերածել «դանդաղ գործընթացի», բայց միևնույն ժամանակ այն «սուր է, ավելի բարդանալու միտում ունի»։

Մինչ այդ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, ԱՄՆ-ը պատրաստ է պատժիչ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: «Մենք շատ պարզ ասում ենք, որ Ռուսաստանը չպետք է ներխուժի Ուկրաինայի ինքնիշխան տարածք, որ մենք պետք է տեր կանգնենք, և մենք տեր ենք կանգնում նրա տարածքային ամբողջականությանը», – ասել է Հարիսը։

«Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ այդ հարցի շուրջ, և մենք շատ պարզ ենք ասել, որ պատրաստ ենք այնպիսի պատժամիջոցներ կիրառել, ինչպիսիք դուք նախկինում չեք տեսել»:

ԱՄՆ-ի փոխնախագահը, սակայն, հրաժարվել է շեշտել, թե արդյոք այդ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն ուղղված կլինեն ընդդեմ Պուտինի:

«Չեմ պատրաստվում խոսել պատժամիջոցների բնույթի մասին, բայց մենք նրան պարզ ասում ենք և ուղիղ խոսակցությունների մեջ ենք»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.