Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր հայ կալանավորներին. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։

Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և շարունակել անհետ կորածների որոնումները։

Ընդգծում ենք պահվող անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի կարևորությունը՝ միջազգային պարտավորությունների համապատասխան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.