Ինչպես են հայ զինվորականները գերեվարում ադրբեջանցիներին

Արդեն երկու օր է, ինչ սոցցանցերում շրջանառվում է այն լուրը, որ հայկական կողմը երկու ադրբեջանցի է գերեվարել, սակայն ՊՆ-ն ոչ հաստատումէ  ոչ հերքում այս լուրը: 

Հիշեցնենք, որ երեկ «Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մոտավորապես մեկ ժամ առաջ Ջերմուկի հատվածում գերեվարվել են ադրբեջանցի երկու զինվորականներ։ Ռազմագերիներից մեկը կոչումով կապիտան է»։ Նշենք, որ այս տեղեկությունը մեկ ժամից ավելի է, որ տարածվել է տարբեր հարթակներում։ Այդ ողջ ընթացքում Auroranews-ը ինֆորմացիայի ճշգրտությունը փորձում էր ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն չհաջողվեց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.