«Ուտեմ մռութդ Նխշուն…». Արամ Սարգսյանը՝ Մալենային

Ինչպես դեռ երեկ հայտնեցինք, Մանկական Եվրատեսիլ 2021» -ին հաղթեց Հայաստանը։

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Հիշեցնենք, որ երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հիանալի հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։

Դեռ երեկվանից սոցցանցերում Մալենային շնորհավորում են բոլորը, անմասն չմնաց նաև Արամ Զավենի Սարգսյանը, ով ուշագրավ շնորհավորանք էր ուղղել Մալենային։

«Ուտեմ մռութդ Նխշուն, շատ ապրես…»,- այսպես էր Արամ Սարգսյանը շնորհավորել Մալենային։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.