ԵՄ հատուկ ներկայացուցիչը լուսանկարներ է հրապարակել հայ գերիների վերադարձից

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է 10 հայ ռազմագերիներ վերադարձին՝ հրապարակելով լուսանկարներ իր թվիթերյան էջում։ «Ուրախ ենք 10 հայ գերիներին վերադարձնել կարողանալու համար։ Սա կարևոր քայլ էր Ադրբեջանի կողմից մարդասիրական խնդիրների լուծման գործում։

 

ԵՄ-ն կշարունակի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ երկու երկրների առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ հաջող հանդիպումներ ունենալու համար»,-նշված է Կլաարի գրառման մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.