Ողբերգական դեպք. բատուտի ընկնելու հետևանքով 6 երեխա է մահացել

Ավստրալիայի Տասմանիա նահանգի դպրոցներից մեկում 6 երեխա է զոհվել, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել փչովի բատուտից ընկնելուց հետո: Այս մասին հինգշաբթի հայտնել են շրջանի ոստիկանական վարչությունից ։

«Ինը երեխա լրջորեն տուժել է հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ցավոք, ներկայումս 6 երեխա է մահացել»,- հայտնել է ոստիկանության կոմիսար Դարեն Հայնը։ Ավելի վաղ հաղորդվել էր 5 երեխաների մահվան մասին: Դեկտեմբերի 16-ին Դևոնպորտի տարրական դպրոցում (Տասմանիայի նահանգ) ուսումնական տարվա ավարտին ավանդական խնջույքի ժամանակ փչովի բատուտը քամին օդ է բարձրացրել մոտ 10 մետր բարձրությամբ, որի հետևանքով երեխաներն ընկել են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.