Lragir.am-ը գրում է. «Մարդու իրավունքների խախտումը 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ այսօր նշվեց, որ Արցախի դեմ պատերազմը նախօրոք պլանավորված էր։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանն իր ելույթում ասաց, որ այդ պլանավորմանը մասնակից է եղել նաև Ռուսաստանը։
«Արցախում ներկայում տեղակայված ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ զորքերի ներկայացուցիչները մի երկու բաժակ օղուց հետո սկսում են խոստովանել, որ սկզբում իրենց ասել էին, որ պետք է Արցախ գային 2020 թվականի հունվարին, հետո արդեն հունիսին։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն Թուրքիան է պատրաստվել այս պատերազմին և հավաքագրել վարձկաններին, ռուսներն էլ էին պատրաստվել։ Այսինքն՝ սա համաձայնեցված պատերազմ էր, և ոչ այնքան Թուրքիան ու Ադրբեջանն ինչ-որ նպատակներ ունեին, այլ սա ռուսական նպատակ էր, որովհետև Ռուսաստանն ուզում էր իր զորքը մտցնել Ղարաբաղ դեռ 2013 թվականին։ Ուղղակի իրենք միջազգային ոչ մի իրավունքով չկարողացան դա անել, ձևը գտան՝ ուղղակի թուրքերի հետ պայմանավորվեցին։ Թուրքերը եկան մեզ այնտեղից հանեցին, որ իրենք մտնեն Արցախ։ Չեմ կարող պնդել, բայց հիմա հավանաբար ռուսները մեր ֆակտորն են օգտագործելու, որ հադրութեցիներն ուզում են վերադառնալ, որ էլի իրենք գան որպես խաղաղապահներ ու արդեն տեղակայվեն Հադրութում։ Այսինքն՝ մենք քաղաքական ֆակտորն էլ պետք է ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք՝ ինչ ձևով խոսենք աշխարհի հետ և ինչի կարող ենք հասնել»- ասաց Մարգարիտա Քարամյանը։
Մարգարիտա Քարամյանի ելույթը՝ Factor.am-ի՝ քննարկմանը նվիրված տեսանյութում