ԱՄՆ-ն մյուս շաբաթ կպատասխանի Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մի մասն ԱՄՆ-ն օգտակար է համարում, մի մասն՝ անթույլատրելի, Բլումբերգ գործակալությանն ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը։ ԱՄՆ-ն Ռուսաստանին կպատասխանի մյուս շաբաթ, ասել է նա։

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջեւ պայմանագրի նախագիծը, որի կետերից մեկը վերաբերում է դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառումը։ ՌԴ-ն պահանջում է, որ հետպորհրդային որեւէ երկիր չանդամակցի ՆԱՏՕ-ին։ Մոսկվան սպառնում է դիմակայության սրմամբ, եթե այդ պայմանագիրը չկնքվի։

Ռուսաստանը ներկայում մեծացնում է լարվածությունը Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների սահմաններին, փորձելով ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ստիպել կնքել պայմանագիրը։

Տես նաեւ այստեղ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.