«Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը»․ Անի Խաչատրյան

Երևանի քաղաքապետարանի  ավագանու անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մանրամասնել է, թե  ինչու է պահանջելու Հայկ Մարությանի հրաժարականը։

Ինչու՞ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին

 

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել:

Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին:

Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:
Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.