«Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ»։
Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ողջույնի գրկախառնության տեսանյութ ու շարունակելով.
«Ես կոչ եմ անում, որպեսզի առաջիկա տոնական օրերը դառնան մարդասիրական ձեռքբերումների և խաղաղության հաստատման նոր շրջան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։