«Ես ոչ երկիր թալանողի աղջիկ եմ,ոչ պետությանն եմ վնաս տվել...». Ինչո՞ւ է բարկացել Սոնա Շահգելդյանը

Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

Հերիք եղավ բոլ եղավ, ես ոչ ոքի կողմնակիցը չեմ ես իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ և Սահմանին կանգնած Արծիվ Տղերքի կողքին եմ, ես Հայաստանամեդ եմ ու սիրում եմ իմ հայրենիքը և ժողովդրին և ես որևէ քաղաքականության մեջ չկամ և որոշ երգիչ և շոու բիզնեսի անդամների պես քաղաքականությամբ չեմ զբաղվում, և ճամբարից ճամբար որոշների պես չեմ թռնում:

Ես պատերազմի օրերից սկսած ինչով կարողացել օգնել եմ թե՛ սահմանամերձ, թե ցանկացած իմ հայ ժողովրդին և մնացել եմ նույնը, և ինձ ճանաչողները ձեզ էլ գիտեն, ինձ էլ...

Հ.Գ. Ես ոչ երկիր թալանողի աղջիկ եմ, ոչ պետությանն եմ վնաս տվել, ոչ էլ որոշ վարձուների պես փողոցներում ինձ եմ ցույց տալիս: Կյանքում չեմ գռփել որոշների պես, ոչ էլ ուրիշների պես կռիվ չեմ արել, որ վաստակավորի տիտղոս տան ինձ, ոչ էլ ինձ ցույց եմ տվել ոմանց նման, որ Հյուսիսային պողոտայում տուն մուրամ, կամ շքեղ մեքենա... Իմ հասցեյին նյութեր գրողներին և տարածողներին պահանջում եմ անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում զրպարտության և կեղծիքի համար, ուրիշ քայլերի կգնամ...

Հ.Գ. Այդ գրված նյութը շատ հին է, որը Պետեկամուտների հետ կապված է, ոչ միայն իմ հետ, այլ նաև շատ արվեստագետների, որից ինձ են թիրախավորել, այդ հարցի լուծումը վաղուց տրված է, և ես օրենքը հարգող մարդ եմ, և խորհուրդ կտամ նման նյութ հրապարակողներին երկողմանի ճշտում կատարել նոր որևէ բան հրապարակել: Շատ լավ գիտեմ թե ով է սարքել ես ամոթա չեք կարում մարսեք իմ տաղադս։Թքեմ ձեր վրեն։

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։

 

Երգչուհին իր էջում երկու լատինատառ գրառում էր արել՝ անդրադառնալով իրեն հետախուզում հայտարարելուն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.