«Ես չգիտեմ, որ մի հիմարն ա նման բաներ գցում տարածում, ամոթ ա Աստծուց վախեցե՛ք...». Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

Ես չգիտեմ, որ մի հիմարն ա  նման բաներ գցում տարածում, սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց Էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար կեղծ դիմել շատ վատ քայլերի... Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում մաքուր մարդկանց վրա ե՞ք հիմա էլ հասել ... ամոթ ա Աստծուծ վախեցեք...

 

Հիշեցնենք որ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

 «Ես չգիտեմ, որ մի հիմարն ա նման բաներ գցում տարածում, ամոթ ա Աստծուց վախեցե՛ք...». Սոնա Շահգելդյան