Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 16-18-ը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ հայ-ռուսական 6-րդ առողջապահական ֆորումին մասնակցելու. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարարի հետ միասին ՌԴ կմեկնի նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։
Գործուղումից վերադառնալուց հետո արդյունքների մաuին Ավանեսյանը պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: