ՍԿԱՆԴԱԼ. գաղտնի ձայնագրություն է հրապարակվել

Լurer.com-ը գրում է.  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանումներ է ակնկալում ստանալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ: Համապատասխան ձայնագրությունը հրապարակել են տելեգրամյան ալիքները:

«... Չնայած, իհարկե, կան էմոցիաներ ...
Իսկ Ադրբեջանում դժգոհություն են հայտնում, որ մենք այնտեղ մնացել ենք, Հայաստանում էլ՝ անընդհատ, այդ թվում՝ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում էր Ղարաբաղին դավաճանելու մեջ...

Մենք հարցում ենք ուղարկել, թե ինչ է նշանակում այդ ամենը…
Մենք հասկանում ենք Հայաստանի իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այդ ամենը, բայց շահարկել Ռուսաստանի դերը, կարծում եմ, որ դա սխալ է։

Հետևաբար, համանախագահները պետք է նպատակ ունենան արագ համաձայնեցնել մարդասիրական կազմակերպությունների ժամանումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանումը, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն իրենց վերահսկողության տակ...

Մեզ այնպիսի բաներ են պետք, որոնք միգուցե փողոցային հանրահավաքներում ծափահարությունների չեն արժանանում, որոնք  չեն դառնում առաջին էջերում վերնագրեր և տեղ չեն գտնում հեռուստատեսային լուրերի փրայմ-ժամում, բայց որոնք օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում այլ համայնքի ներկայացուցիչների կողքին ...», - ձայնագրությունում ասում է  Լավրովը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.