Վարչապետը նաև անդրադարձավ պատգամավորի այն դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետության հաշվին ճանապարհ է տրվում։ Փաշինյանը կրկին պնդեց՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, Ադրբեջանը պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի տարածքով էլ երկաթուղային կապ ստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։
«Կարծում ենք՝ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների և կարծում ենք, որ այն ինչ-որ մենք առաջարկում ենք և այն ինչ արձանագրել ենք երեկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին։
Նախկինում ասել եմ, որ չեմ հասկանում այն հռետորաբանությունը, որ մեր բոլոր ճանապարհները պետք է փակ լինեն, որպեսզի ոչ մեկ մեր ճանապարհով չանցնի, որովհետև, ընդհակառակը, այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- եզրափակեց Փաշինյանը։